• English
  • Հայերեն
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ.
ALTA-ն՝ «A Human Atlas of Los Angeles»-ը սոցիալական ազդեցությամբ արվեստի ծրագիր է Մարկուս Լիոնի (Marcus Lyon) կողմից՝ Getty Conservation Institute (GCI)-ի համագործակցությամբ:

Human Atlas ծրագրերը հետազոտության վրա հիմնված, առանձնահատուկ աշխարհագրության մարդկային կապիտալի միջճյուղային հետաքննություններ են: ALTA-ում թիմը պետք է հետազոտի 100 արտասովոր մարդկանց կյանքի պատմությունները, որոնք իմաստալից ազդեցություն են ունեցել ողջ Լոս Անջելես վարչաշրջանով մեկ, իսկ հետո այս ականավոր անձանց արտապատկերի՝ լուսանկարչական դիմանկարներով, հավելվածների վրա հիմնված բանավոր պատմություններով և նախնիների ԴՆԹ-ներով: Թեկնածուների առաջադրման գործընթացն այժմ սկսվում է, իսկ ծրագիրը կթողարկվի 2025թ. սկզբին: Ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել այստեղ:

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ.
Human Atlas խումբը հաճույքով հրավիրում է ձեզ մինչև 5 մարդու թեկնածություն առաջադրել ձեր ցանցից, ովքեր նշանակալից ավանդ ունեն Լոս Անջելեսում: Խնդրում ենք ազատ կերպով խորությամբ ուսումնասիրել և առաջադրել այն չճանաչված հերոսների թեկնածությունը տարածաշրջանի զանազան համայնքներից, ովքեր աննկատելիորեն փոփոխություններ են կատարում:
Ծրագիրը հույս ունի ընդգրկելու մարդկանց ամենալայն սպեկտրը՝ երիտասարդներից մինչև տարեցներ, այն անձինք, ովքեր աշխատում են մի շրջակայքի շատ առանձնահատուկ նախաձեռնություններում, նրանք ովքեր ներդրումներ են կատարում ի նպաստ սոցիալական փոփոխությունների, առողջապահության, շրջակա միջավայրի, արվեստի, բիզնեսի և համայնքի...ողջ տարածաշրջանով մեկ և դրա սահմաններից դուրս: 
Երբ գործընթացն ավարտվի, առաջադրված բոլոր թեկնածուների տվյալները կվերանայվեն բծախնդրորեն ընտրված Ընտրական հանձնաժողովի անհատների կողմից, ովքեր հասկանում և ներկայացնում են տարածաշրջանի հիմնական ընտրողներին:
Հիասթափության ցանկացած զգացողությունից խուսափելու համար, և ի նշան հարգանքի բոլոր այն ականավոր անձանց, որոնց թեկնածությունը կառաջարկվի, մենք առաջարկում ենք, որ առաջադրված թեկնածությունների մասին տեղեկությունները այլոց չփոխանցվեն: Խնդրում ենք յուրաքանչյուր անձի համար առանձին ձևաթուղթ օգտագործել և թեկնածությունը հնարավորինս շուտ առաջարկել:

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ.
Մարկուս Լիոնը (Marcus Lyon) մրցանակակիր, միջազգայնորեն հայտնի և վաստակ ունեցող արվեստագետ է: Նա նշանակալից աշխատանքներ է ստեղծել Բրազիլիայում, Գերմանիայում, Դետրոյթում և Սիլիկոնյան հովտում, որոնք պահվում են խոշոր հավաքածուներում, այդ թվում՝ «Arts Council Collection»-ում (ՄԹ), Դետրոյթի արվեստի ինստիտուտում, Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքի լուսնկարչական թանգարանում, Չիկագոյի արվեստի ինստիտուտում և Վաշինգտոնի «Smithsonian»-ում:

Getty Conservation Institute-ն աշխատում է զարգացնել պահպանման գործելակերպերը  կերպարվեստում՝ առարկաներ, հավաքածուներ, կառուցվածք և տեղադրություններ: Այն ծառայում է պահպանման համայնքին՝ գիտական հետազոտությունների, կրթության և վերապատրաստման, ոլորտային մոդել ծրագրերի, և ինչպես իր սեփական աշխատանքի, այնպես էլ տվյալ որոտում այլոց աշխատանքի արդյունքների լայն տարածման միջոցով: 
Օգնեք մեզ զարգացնել արդարության իրավունքը.
Մենք ճանաչում ենք մեր ներկայությունը Gabrieliño Tongva-ի,  Chumash-ի, Kizh-ի և Tataviam մարդկանց ավանդական, ժառանգական և չզիջված տարածքներում: Տեղեկությունները, որոնք դուք այս ձևաթղթում կտրամադրեք թեկնածուների մասին, կենսական նշանակություն կունենան՝ օգնելու մեզ հասնել աշխարհագրական և ժողովրդագրական հզոր ներկայացուցչության, որպես պարտավորություն՝ այս ծրագրի շրջանակներում համակարգված ձևով ճնշված համայնքների բազմաթիվ մարդկանց արդարության իրավունքը զարգացնելու համար: Մենք խրախուսում ենք ձեզ բոլոր հարցերին պատասխանել ձեր կարողության առավելագույն չափով: Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը գաղտնի կպահվի:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ծրագրի պրոդյուսերին՝ Կամիլա Պաստորելլիին (Camila P.) camila@ahumanatlas.com.
Թեկնածուի մասին.
Խնդրում ենք բոլոր հարցերին պատասխանել ձեր կարողության և տեղեկացվածության առավելագույն չափով:

Question Title

* 1. Ի՞նչ է թեկնածուի ամբողջական անունը:

Question Title

* 2. Փոքր պարբերությամբ խնդրում ենք մեզ տեղեկացնել, թե ինչո՞ւ եք կարծում, որ թեկնածուն պետք է նկատի առնվի A Human Atlas Los Angeles ծրագրի համար:

Question Title

* 3. Ո՞ր հատվածում է թեկնածուն ամենախորը ազդեցությունն ունեցել: Ընտրել բոլոր այն տարբերակները, որոնք կիրառելի են:

Question Title

* 4. Հետևյալ սոցիալական սկզբունքներից ո՞ր մեկի վրա է թեկնածուն ամենախորը ազդեցությունն ունեցել: Ընտրել բոլոր այն տարբերակները, որոնք կիրառելի են:  Դուք կարող եք օգտվել սոցիալական սկզբունքների համապարփակ ցանկից ԱՅՍՏԵՂ:

Question Title

* 5. Լոս Անջելես վարչաշրջանի ո՞ր քաղաքներում կամ շրջաններում է թեկնածուն ամենախորն ազդեցությունն ունեցել:

Question Title

* 6. Ըստ ձեր ունեցած տեղեկությունների, ո՞րն է թեկնածուի սեռական ինքնությունը:

Question Title

* 7. Ո՞ր տարիքային խմբին է պատկանում թեկնածուն:

T